• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը մասնակցել է Ռոման-սյուր-Իզեր և Բուրգ-դը-Պեաժ քաղաքների հայկական միության 60-ամյակին նվիրված հանդիսությանը

06 մարտի, 2025

Մարտի 6-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսն այցելել է Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Ռոման-սյուր-Իզեր քաղաք՝ մասնակցելու Ռոման-սյուր-Իզեր և Բուրգ-դը-Պեաժ քաղաքների հայկական միության 60-ամյակին նվիրված հանդիսությանը:

Միջոցառմանը մասնակցել են Բուրգ-դը-Պեաժի քաղաքապետ Նատալի Նիեզոնը, քաղաքապետի առաջին տեղակալ Քրիստիան Ռոլանը և քաղաքային խորհրդի անդամները, ՕՌԱ ռեգիոնի խորհրդի անդամ Դավիդ Բուիսոնը, Դրոմ դեպարտամենտի խորհրդի անդամներ Լինդա Հաջարին, Աննա Պլասը, Պիեր Պիենիկը, Ռոման-սյուր-Իզեր քաղաքի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էմանուել Անտուանը, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, հայկական միության նախագահ Էլիզաբեթ Պելլեն և նախկին նախագահները, բազմաթիվ ֆրանսահայեր:

Գլխավոր հյուպատոսը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայապահպանության, ինչպես նաև հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման  գործում Ֆրանսիայի հայկական միությունների դերին, Հայաստանի Հանրապետության առջև գոյություն ունեցող մարտահրավերներին և խաղաղության օրակարգին:

Տեղական Le Dauphiné Libéré թերթն անդրադարձել է միջոցառմանը:

Ի տեղեկություն. Ռոման-սյուր-Իզերը բարեկամական կապեր ունի ՀՀ Թալին քաղաքի հետ: 2024թ. տեղի է ունեցել Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի համահիմնադիրների այցելությունը Ռոման-սյուր-Իզեր, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկու քաղաքների միջև համագործակցությունը, մասնավորապես մշակույթի ոլորտում: Ռոմանի հայտնի հայերից են դիզայներ Ալեն Մանուկյանը, քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը, կոշկագործ Ստեֆան Կելյանը, գործարար Ժակ Մարգարյանը: Բուրգ-դը-Պեաժ քաղաքը բարեկամության համաձայնագիր էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի հետ:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: