• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սերգեյ Փարաջանովին նվիրված երեկո «Institut Lumière» հաստատությունում

12 մարտի, 2025

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ, Լիոնի «Ecrans Mixtes» ամենամյա կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվել են վերջինիս նվիրված երեկոներ: 

Մարտի 10-ին, Pathé Bellecour կինոթատրոնում ցուցադրվել է ֆրանսահայ կինոգործիչ Սերժ Ավեդիկյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանովի սկանդալը» ֆիլմը:

Մարտի 11-ին, Lumière Bellecour կինոթատրոնում ցուցադրվել են ֆրանսիացի կինոգործիչ Պատրիկ Կազալի «Սերգեյ Փարաջանով. ըմբոստը», նույն հեղինակի «Մուսան և հրաշագործը» փաստա-վավերագրական ֆիլմերը՝ հեղինակի մասնակցությամբ և Սերգեյ Փարաջանովի « Սայաթ-Նովա. նռան գույնը » ֆիլմը:

Մարտի 12-ին, Լիոնի  «Institut Lumière» հաստատությունում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված կոնֆերանս՝ ֆրանսահայ կինոգործիչ Սերժ Ավեդիկյանի մասնակցությամբ և ցուցադրվել է Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը:  

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ներկա է գտնվել մարտի 12-ի երեկոյին:      

Ի տեղեկություն. «Սերգեյ Փարաջանով. ըմբոստը» ֆիլմի նկարահանումները կատարվել են Փարաջանովի Թբիլսիի տանը, « Աշուղ Ղարիբը » ֆիլմի նկարահանման հրապարակում, Երևանի Փարաջանովի թանգարանում, Փարիզում և Թբիլիսիում: «Մուսան և հրաշագործը» ֆիլմը ներկայացնում է դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի հուշերը Սերգեյ Փարաջանովի մասին:    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: