• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» ներկայացումը Դեսին-Շարպիոյի Տոբոգան թատրոնում

28 մարտի, 2025

Մարտի 14-18-ը Հայաստանում անցկացված «Մանուշյանական շաբաթից» հետո, մարտի 28-ին Տոբոգան թատրոնում ներկայացվեց «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» պիեսը, որը պատմում է Միսաք Մանուշյանի և դիմադրության շարժման մարտիկների մասին՝ ֆրանսիացի երկու ոստիկանների  կողմից Միսաք Մանուշյանի, Մարսել Ռեյմանի, Ժազեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հարցաքննության միջոցով։ Մարտի 14-ին,  Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  այս ներկայացմամբ բացվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Պիեսի հեղինակն է Շոշանա Բուխոբզան, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սաթէ Խաչատրյանը:

Երեկոն բացեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Դեսին-Շարպիեի քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ, Տոբոգան թատրոնի նախագահ, Դենի Ջորկայեֆֆը: Ներկա էին սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Լիոնի Մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիյե Դրոմենը, Լիոնի քաղաքապետի 1-ին տեղակալ Օդրե Հենոկը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնում Լեհաստանի հյուպատոս Մարիուշ Բադակը, Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, Լիոնի Մետրոպոլիայի և Լիոն քաղաքի, Ռասիզմի դեմ պայքարի լիգայի՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի մասնաճյուղի, և Mont Valérien հուշահամալիրի, Մանուշյան ընտանիքի և հայկական միությունների ներկայացուցիչներ։

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը աջակցել է Սաթէ-Ատր թատերական միության այս ծրագրին՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Օվերն-Ռոն-Ալպ շրջանի, Իզեր դեպարտամենտի, Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի,  Շոայի հիշողության հիմնադրամի, Դեսինի Տոբոգան, Բուրգուեն Ժալիոյի Ժան Վիլար, Բրոնի Պոլ-ան-սեն, Վիլյորբանի Ազգային ժողովրդական թատրոնների, ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի, Ռասիզմի դեմ պայքարի լիգայի՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի մասնաճյուղի, CPEDIDAM-ի, Վալանսի Հայկական ժառանգության կենտրոնի և Հայաստան ձայնասփյուռի հետ համատեղ։

https://www.mfa.am/hy/press-releases/2025/03/14/francophonie_events/13117

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: