• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երևանի, Լիոնի և Լիոնի Մետրոպոլիայի միջև ապակենտրոնացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում

14 ապրիլի, 2025

2025թ. ապրիլի 14-ին Երևանի, Լիոնի և Լիոնի Մետրոպոլիայի միջև համագործակցությունը նոր փուլ մտավ՝ 2025-2027թթ․ ժամանակահատվածի համար եռակողմ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրմամբ։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գաստրոնոմիայի միջազգային տանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Մետրոպոլիայի նախագահ Բրյունո Բերնարի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին նաև Լիոնի Մետրոպոլիայի նախագահի՝ եվրոպական, միջազգային համագործակցության և տուրիզմի հարցերով տեղակալ Հելեն Դյուվիվիեն, Լիոնի քաղաքապետի՝ միջազգային հարաբերությունների, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ Սոնյա Զդորովցովը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, համագործակցության մեջ ներգրավված մերտրոպոլիայում գործող բազմաթիվ դերակատարներ, հայկական միությունների ներկայացուցիչներ, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, ինչպես նաև Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը։

Նոր ստորագրված համաձայնագիրը սահմանում է հինգ ռազմավարական ուղղություն՝ երիտասարդություն, մասնագիտական կրթություն և ֆրանկոֆոնիա, մշակույթ և սպորտ, կանաչապատում և քաղաքաշինություն, պատասխանատու տուրիզմ և հանրային առողջություն։

Երևանի քաղաքապետի այցելությունը Լիոն սկսվեց ապրիլի 13-ին՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքով։

Լիոնի քաղաքապետարանում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում, Երևանի և Լիոնի քաղաքապետերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը մասնակցեց մի շարք հանդիպումների և այցելությունների։ Քաղաքային ծառայությունների համար թվային գործիքների և տվյալների օգտագործման, ինչպես նաև քաղաքային պլանավորման թեմայով քննարկում անցկացվեց Լիոնի մետրոպոլիտենային տարածքի Քաղաքաշինական գործակալությունում (UrbaLyon)։ Լիոնի և Մետրոպոլիայի համապատասխան ծառայությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև քաղաքային շարժունակության խնդիրները և հանրային տրանսպորտի ռազմավարությունները։

Երևանի քաղաքապետը շրջայց կատարեց կանաչապատված Գարիբալդի պողոտայով՝ Լիոնի Մետրոպոլիայի փոխնախագահ Պիեռ Աթանազի ուղեկցությամբ։ Նա նաև ծանոթացավ Լեյտենանտ-գնդապետ Ժիրարի փողոցին, որը ներկայացվեց որպես «Մանկական փողոցի» օրինակ, ինչպես նաև Մարսել Պանիոլի դպրոցական խմբի «Բնություն» բակին՝ Լիոնի 7-րդ շրջանի քաղաքապետ Ֆանի Դյուբոյի ուղեկցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: