• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցել է Լիոնի Մետրոպոլիայի միջազգային ոլորտի դերակատարների առաջին հանդիպմանը

16 ապրիլի, 2025

Ապրիլի 16-ին, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցել է Լիոնի Մետրոպոլիայի միջազգային ոլորտի դերակատարների առաջին հանդիպմանը, որին ներկա էր 130 մասնակից։

Մետրոպոլիայի՝ Եվրոպական, միջազգային համագործակցության և տուրիզմի հարցերով պատասխանատու փոխնախագահ Էլեն Դյուվիվիեի նախագահությամբ այս ուշագրավ հանդիպման ընթացքում քննարկվել են Լիոնի Մետրոպոլիայի միջազգային համագործակցությունների դինամիկան ու հեռանկարները։

Գլխավոր հյուպատոսը խոսել է Երևանի և Մետրոպոլիայի միջև՝ հանդիպումից երկու օր առաջ վերահաստատված համագործակցության մասին, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի և նրա ժողովրդի համար հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության դերին և կարևորությանը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նա շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիայի ընտրված ներկայացուցիչներին, ծառայություններին և տեղական դերակատարներին՝ Հայաստանի հետ չընդհատվող համագործակցության համար, և տեղեկացրել է 2025 թվականի հունիսի 2-3-ին Հայաստանում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի մասին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: