• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները հյուրընկալվել են Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում

18 ապրիլի, 2025

Ապրիլի 18-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և փոխհյուպատոս Կարինե Վարդանյանը Գլխավոր հյուպատոսությունում հյուրընկալել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ Լիոնի մետրոպոլիայի տարածքում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիոնի մասնաճյուղի նախագահ Տաթև Սեդրակյանի ուղեկցությամբ:

Գլխավոր հյուրապոսն ու փոխհյուպատոսը ուսանողներին ծանոթացրել են գլխավոր հյուպատոսության աշխատանքային ուղղություններին, պատմել են հայ-ֆրանսիական հարաբերությունների, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի, Լիոն քաղաքի, Լիոնի մետրոպոլիայի և ռեգիոնի այլ քաղաքների հետ Հայաստանի ապակենտրոնացված համագործակցության, գլխավոր հյուպատոսության կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մասին, զրուցել են ուսանողների ապագա ծրագրերի շուրջ:  

2024 թվականից սկսած համալսարանի մեկ ուսանող իր ուսումնական պրակտիկան անցկացնում է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում: 

Ի տեղեկություն.

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների Լիոնի մետրոպոլիայի տարածքում ուսումնական պրակտիկան կազմակերպում և համակարգում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիոնի մասնաճյուղը՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի, Լիոնի Մետրոպոլիայի, Լիոն քաղաքի և Բյուլուկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: