• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԻԼՅՈՐԲԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

23 ապրիլի, 2025

Ապրիլի 23-ին՝ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոնի մերձակա Վիլյորբան (Villeurbanne) քաղաքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով։ Հուշարձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Վիլյորբանիի քաղաքապետ Սեդրիկ Վան Ստիվենդաելը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Զեմորդա Խոլիֆին, ՕՌԱ ռեգիոնի հրեական կազմակերպությունը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոն մասնաճյուղը, Դեսինի հայկական հիշողության ազգային կենտրոնը, Վիլյորբանի հայ մշակույթի տունը:

Հիշատակի միջոցառումը շարունակվեց Վիլյորբանի քաղաքապետարանի սրահում: Ելույթներով հանդես եկան Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, Վիլորբանի քաղաքապետը, համայնքային կառույցների և միությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը, Լիոնի մետրոպոլիայի այլ քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ:

Վիլյորբանի հայկական մշակույթի տան սաների կատարմամբ հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։ Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել էր Վիլյորբանի մշակույթի տան սաների ցուցահանդեսը՝ ցեղասպանության թմայով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: