• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ

24 ապրիլի, 2025

Ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց Լիոն քաղաքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող՝ Լիոնի կենտրոնական հրապարակում գտնվող հուշարձանի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց ծաղկեպսակների խոնարհման արարողությամբ: Ծաղկեպսակներ զետեղեցին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Զեմորդա Խոլիֆին, Ռոնի դեպարտամենտի անունից՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժան-Ժակ Բրունը, Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի անունից՝ ՕՌԱ-ի խորհրդի անդամ Պիեր Օլիվերը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի պրեֆեի անունից՝ ենթապրեֆեկտ Էմանուել Դարմոնը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Դեսինի քաղաքապետի անունից՝ փոխքաղաքապետ Դընի Ջորկաեֆը, Կալուիր-է-Կուիր քաղաքի ներկայացուցիչը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոն մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Տանզիլին, ՕՌԱ-ի ռեգիոնի հրեական կազմակերպության (LICRA) և Ռուանդայի ցեղասպանության հարցերով ընկերության (IBUKA) նախագահները, հայկական երեք եկեղեցիների հոգևորականները, Դեսինի Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահը: Արարողությանը ներկա էին Լիոնում գործող հյուպատոսական կորպուսի ներկայացուցիչներ:   

Ելույթներով հանդես եկան Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Զեմորդա Խոլիֆին, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կենտրոն մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Տանզիլին:     

Հայտարարվեց լռության րոպե։ Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: