• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայկական գարուն» խորագրով մշակութային միամսյակ Էքյուլիում

04 մայիսի, 2025

Ապրիլի 1-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Էքյուլի քաղաքում «Հայկական գարուն» մշակութային միամսյակի բացմանը: Այն մեկնարկեց պրոֆ. Պատրիկ Դոնաբեդյանի՝ Հայկական միջնադարյան արվեստին և կիրառական արվեստներին նվիրված կոնֆերանսով և «Մուսկարի» միության ու «Մենք» նախագծի «Գյումրիի կերամիկա և հայկական ժամանակակից արվեստ» միացյալ ցուցահանդեսի բացումով:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Էքուլիի քաղաքապետ Սեբաստիեն Միշելը, մշակույթի հարցերով քաղաքապետի տեղակալ Ժան-Ժակ Մարգենը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը:

Գլխավոր հյուպատոսը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև Մաքսիմ Եվադյանի «Հայկական աշխարհաքաղաքականություն. կայսրությունների խաչմերուկ» կոնֆերանսին:

Տեղեկացում. «Հայկական գարունը» կազմակերպվել է Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Էքյուլի քաղաքի քաղաքապետարանի, Էքյուլիի մշակույթի կենտրոնի և Մեդիատեկի կողմից՝  Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բարձր հովանու ներքո: Ապրիլի 1-ից մայիսի 4-ը տևած մշակութային միամսյակի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնց թվում են՝ Կորին Զարզավաջյանի «Դրսում գիշերելու ազգանուն» ներկայացումը, Բալենի համույթի «Մեր լեռների ուղիներով» խորագրով համերգը, Մաքսիմ Եվադյանի «Հայկական աշխարհաքաղաքականություն. կայսրությունների խաչմերուկ» կոնֆերանսը, Ռոբեր Գեդիկյանի «Ճանապարհորդություն Հայաստան», Մեհդի Իդիրի և Գրան Կոր Մալադի «Պարոն Ազնավուր», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը, «Գյումրիի կերամիկա և հայ ժամանակակից արվեստ» միացյալ ցուցահանդեսը, Ալեքսանդր Բաղդասարյանի «Նռան գույնը» ցուցահանդեսը, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստել է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ Երևանի Ս. Փարաջանովի թանգարանի հետ համագործակցաբար: Ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի դիմանկարները, կոլաժները, մասնավորապես «Մի քանի էպիզոդ Մոնա Լիզայի կյանքից» շարքից, «Նռան գույնը» ֆիլմի հագուստների էսքիզները և բանտային տարիների ստեղծագործությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: