• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ընդունել է Անի Խաչատուրյանին

05 մայիսի, 2025
Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ընդունել է Անի Խաչատուրյանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 5-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ընդունել է Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի 7 քաղաքների և Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հարցով նորանշանակ համակարգող Անի Խաչատուրյանին: Մտքեր են փոխանակվել համագործակցության ապագա ծրագրերի շուրջ: 

Տեղեկացում. ՕՌԱ-Սյունիք համագործակցության առավել ամրապնդման և խորացման նպատակով, ռեգիոնը նախաձեռնել է «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ծրագիրը, որի արդյունքում 2024թ. նոյեմբերի 21-ին Լիոնում համագործակցության պայմանագրեր են ստորագրել Վիենն-Գորիս, Մոնտելիմար-Սիսիան, Սեն-Շամոն-Քաջարան, Բրոն-Մեղրի, Պույ-ան-Վըլե-Տաթև, Մորնան-Տեղ համայնքները: Ավելի վաղ պայմանագիր են ստորագրել նաև Սենտ-Էթիեն և Քաջարան համայնքները: Համագործակցության ոլորտներն են՝ ֆրանսերեն լեզվի ուսուցումը և ֆրանկոֆոնիայի տարածումը, կրթության, երիտասարդության ոլորտում փոխանակումները, ներառյալ մասնագիտական ​​կրթությունը, տնտեսական զարգացումը, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, փոխանակումները կայուն զբոսաշրջության զարգացման շրջանակներում, ինստիտուցիոնալ, ասոցիատիվ և մշակութային փոխանակումները, առողջապահության ոլորտում փոխանակումները, ներառյալ խնամքի հասանելիության բարելավումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: