• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Մաքառում կյանքի և արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցահանդես Վալանսում

15 մայիսի, 2025

Մայիսի 15-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Վալանսի հայ մշակույթի տանը կազմակերպված «Մաքառում կյանքի և արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով,  Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից տրամադրված, ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի Դրոմ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Պոլ Քրիստոֆլը, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուրիեն, Պրիվայի քաղաքապետ Միշել Վալան, Վալանսի քաղաքապետի առաջին տեղակալ Վերոնիկ Պյուժան, Վալանսի փոխքաղաքապետ Ժորժ Ռաստկլանը, Բուրգ-լե-Վալանսի փոխքաղաքապետ Գրեգուար Թաֆանկեջյանը, Դրոմ դեպարտամենտի փաստաբանների պալատի նախագահ Դավիդ Հերպենը, Վալանսի հայ առաքելական եկեղեցու և Բուրգ-լե-Վալանսի ավետարանական եկեղեցու հոգևոր հայրերը, Վալանսի հայ մշակույթի տան ղեկավարները և համայնքի ներկայացուցիչները:          

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: