• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արման Խաչատրյանի այցելությունը Լիոն

16 մայիսի, 2025

Մայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։

Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, ինչը բազմիցս դրսևորվել է քաղաքային խորհրդի բանաձևերի և հրապարակային հայատարարությունների տեսքով։

Հայաստանի դեսպանը և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահը քննարկել են ռեգիոնի և ՀՀ Սյունիքի մարզի, վերջիններիս համայնքների միջև շարունակաբար զարգացող համագործակցությունը, ինչպես նաև՝ հունիսի 2-ից 3-ը Հայաստանում, Գորիս քաղաքում, կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Բարձր գնահատելով մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության վճռական հանձնառությունը՝ դեսպան Խաչատրյանը զրուցակցի հետ քննարկել է նաև ռեգիոնի և Հայաստանի միջև համագործակցության, մասնավորապես՝ տնտեսական և կրթական ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։

Նույն օրը դեսպան Արման Խաչատրյանն այցելել է Լիոնում գործող Սուրբ Հակոբ մայր եկեղեցի, ինչպես նաև՝ Մարգարյան-Փափազյան երկլեզու հայկական դպրոց։

Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաև Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, պատասխանել է ներկաներին հուզող հարցերի։

Մայիսի 17-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրային։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։

Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Ֆոտրան անդրադարձել են նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի, ինչպես նաև` ողջ քաղաքային խորհրդի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: