• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնի Ֆուրվիերի Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ քաղաքի օրհնության ավանդական արարողությունը

08 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 8-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը ներկա է գտնվել Լիոն քաղաքի օրհնության ավանդական արարողությանը՝ Երեցների ուխտի 382-րդ տարեդարձի պատարագին, որը մատուցել է Արքեպիսկոպոս Օլիվյե դե Ժերմեյը և դրան հետևած քննարկմանը, որն անցկացվել է «Վստահություն» թեմայի շուրջ՝ Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի մասնակցությամբ:

Ներկա էին Օվերն Ռոն-Ալպ ռեգիոնի, Լիոն քաղաքի և Մետրոպոլիայի ընտրված պաշտոնյաները, ՕՌԱ ռեգիոնի պրեֆեկտը, Լիոնում գործող հյուպատոսները, հարյուրավոր հավատացյալներ:

Ի տեղեկություն. Լիոնի երեցների ուխտը ծագել է 17-րդ դարում  Եվրոպայում մոլեգնած և Լիոնի դարպասների մոտ հասած ժանտախտի համաճարակի սպառնալիքի ժամանակ: 1643թ. սեպտեմբերի 8-ին, Լիոնի վաճառականները, երեցները և Լիոնի բնակիչները հոծ բազմությամբ երթ են կատարել Ֆուրվիեր՝ խնդրելով Մարիամ Աստվածածնին շեղել համաճարակը քաղաքից, ինչից հետո ժանտախտը «շրջանցել է» Լիոնը և  երեցների ուխտը դարերի ընթացքում դարձել է ավանդույթ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: