• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության այցը Գրենոբլ

15 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 12-14-ին տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գրենոբլ։ Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը։ Այցի կազմակերպմանը մեծապես աջակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրա-արդյունաբերական պալատի Լիոնի մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Դերդերյանը:

Այցի նպատակն էր Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնների հետ հաստատել բարձր մակարդակի գործընկերություն և քննարկել Հայաստանի հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել համաշխարհային մակարդակով առաջատար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ CEA-Leti-ն, Minalogic-ը, STMicroelectronics-ը, Soitec-ը, Schneider Electric-ը, Teledyne e2v-ը :

Նոյեմբերի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի պատվիրակություններն այցելել են Վալանս, որտեղ մասնակցել են Esisar ինժեներային դպրոցում կայացած CSAW կիբեռանվտանգության միջոցառմանը և այցելել՝ ռեգիոնի առաջատար ինովացիոն Valence Romans Innov  կենտրոն: Կայացել է հանդիպում Վալանսի քաղաքապետ, Օվերն–Ռոն–Ալպ ռեգիոնի փոխնախագահ Նիկոլաս Դարագոնի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: