• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սյունիքի այգու բացումը Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնի նստավայրում

19 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 19-ին, Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդի Լիոնի նստավայրում, խորհրդի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հրավերով տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. ռեգիոնալ խորհրդի նստավայրի ձմառային այգին անվանակոչվեց «Սյունիքի այգի»՝ իբրև Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի միջև բարեկամական ջերմ   հարաբերությունների խորհրդանիշ։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ, ռեգիոնի հատուկ խորհրդական Լորան Վոքիեն, նախագահ Ֆաբրիս Պանկուկը և  Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը: Միջոցառմանը ներկա էին ռեգիոնալ խորհրդի փոխնախագահները և անդամները։

Հայաստանի գլխավոր հյուպատոսը բարձր գնահատեց Օվերն-Ռոն-Ալպի կողմից Սյունիքին ցուցաբերվող շարունակական աջակցությունը և մարզի զարգացմանը նպաստող ծրագրերի նախաձեռնումը: Շնորհակալություն հայտնելով սյունեցիների հետ համերաշխության խորհրդանշական ժեստի համար՝ գլխավոր հյուպատոսը նշեց, որ Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի առաջին և առայժմ միակ ռեգիոնն է, որը Հայաստանի մարզի հետ համագործակցությունն ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրել՝ երկու մարզերի միջև ձևավորված համագործակցությունն ամրապնդելով Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքների և Օվերն-Ռոն-Ալպի 7 քաղաքների միջև համագործակցության ցանցի ստեղծմամբ:  

Գլխավոր հյուպատոսը հակիրճ անդրադարձավ նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությանը:

Ի տեղեկություն. 2023թ. ի վեր Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը Սյունիքի մարզի հետ համագործակցության ծրագրերին հատկացրել է 923.064 եվրո: 2025թ. հոկտեմբերին հաստատվել է 320.000 եվրոյի 7 ծրագիր, որոնք նպատակ ունեն բարելավել Սյունիքի մարզի բնակիչների կյանքի որակը, մասնավորապես ոռոգման համակարգի կառուցման և առողջապահական ծրագրերի միջոցով:        

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: