• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքային այցը Լիոն

08 ապրիլի, 2026

Ապրիլի 6-7-ին տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատանքային այցը Լիոն՝ Ֆրանսիայի նախագահի կողմից նախաձեռնված «Մեկ առողջություն» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարը «Հանուն առողջությունը խթանող միջավայրի» թեմայով նախարարական պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս:

Ապրիլի 6-ին, նախարարը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) առողջապահության և սոցիալական ապահովության տնօրինության ղեկավարի տեղակալ տկն Կամիլ Պերեանին (Camille Perreand), գործակալության՝ Կովկասում առողջապահական և սոցիալական ապահովության ոլորտներում ծրագրերի թիմի պատասխանատու տկն Մարիկե Գլիշմանին (Marike Gleichmann) և AFD-ի այլ աշխատակիցների: 

Ապրիլի 7-ին, նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային կենտրոնի տնօրեն դր. Էլիզաբեթ Վեյդերպասի (Dre Elisabete Weiderpass) և Էքսպերիզ Ֆրանս կազմակերպության գլխավոր տնօրեն Ժերեմի Պելեի (Jérémie Pellet) հետ:       

Ապրիլի 7-ի երեկոյան, նախարարը մասնակցել է Ալեն Մերիյո հիմնադրամի հրավերով կազմակերպված ընթրիքին, որին ներկա էին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի, Լիոնի մետրոպոլիայի և Լիոնի ընտրովի մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները: Գլխավոր հյուպատոսը նախարարին է ներկայացրել ՕՌԱ-ի նախագահ Ֆաբրիս Պանկուկին (Fabrice Pannekoucke), Լիոնի մետրոպոլիայի նորընտիր նախագահ Վերոնիկ Սարսելիին (Véronique Sarselli) և Լիոնի վերընտրված քաղաքապետ Գրեգորի Դուսեին (Grégory Doucet ), որոնց հետ կայացել են կարճատև զրույցներ՝ առողջապահության ոլորտներում Սյունիքի մարզի և Երևան քաղաքի հետ համագործակցության վերաբերյալ:    

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: