• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ Օվերն-Ռոն-Ալպ և Նոր-Աքվիտանիա ռեգիոններում

26 ապրիլի, 2026

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Օվերն-Ռոն-Ալպ և Նոր-Աքվիտանիա ռեգիոնների բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես՝ Լիոն, Վիլյորբան, Սեն-Շամոն, Սենտ-Էթիեն, Բրոն, Մոնբրիզոն, Վո-ան-Վըլեն, Վիեն, Վալանս, Բուրգ-լե-Վալանս, Գրենոբլ, Մեյզիո, Դեսին-Շարպիո, Պրիվա, Կլերմոն-Ֆերան, Ռիլիո-լա-Պապ, Պո, Բորդո, Բիարից, Մոն-դը-Մարսան, Բրիե-է-Անգոն և այլն:

Հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հիշատակի ոգեկոչման արարողություններ:  

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մասնակցել է Լիոնի, Վիլյորբանի, Վո-ան-Վըլենի, Մեյզիոյի և Դեսին-Շարպիոյի միջոցառումներին, որոնց ընթացքում գլխավոր հյուպատոսության անունից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացող հուշակոթողների մոտ զետեղվել են ծաղկեպսակներ:

Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը ելույթներով հանդես է եկել  Վիլյորբանի, Մեյզիոյի և Դեսին-Շարպիոյի արարողություններին: Վո-ան-Վըլենի արարողությանը մասնակցել և ելույթով հանդես է եկել հյուպատոս Լևոն Դավթյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: