• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի գլխավոր հյուպատոսը և հյուպատոսը մասնակցել են ՀՖՀ 2026թ. ուսումնական պրակտիկայի ավարտի միջոցառումներին

12 մայիսի, 2026

Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը և գլխավոր հյուպատոսության հյուպատոս Լևոն Դավթյանը մասնակցել են է Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) 2026թ. ուսումնական պրակտիկայի ծրագրի ավարտի առթիվ կազմակերպված միջոցառումներին։

Գլխավոր հյուպատոսությունը երրորդ տարին անընդմեջ ընդունել է ՀՖՀ-ի երկու ուսանողի և զգալի աջակցություն է ցուցաբերել համալսարանին՝ նոր գործընկերների որոնման գործում, մասնավորապես՝ Հայաստանի համայնքների հետ համագործակցության կապեր ունեցող քաղաքների շրջանում։

Իր ելույթներում, գլխավոր հյուպատոսը շնորհավորել է ՀՖՀ-ի ռեկտոր տիկին Սալվա Նակուզիին, ինչպես նաև ՀՖՀ-ի պատմական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանին՝ ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ։ Նա երախտագիտություն է հայտնել ներգրավված հովանավորներին և գործընկերներին, որոնց շնորհիվ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում հնարավոր է եղել կազմակերպել ավելի քան հիսուն ուսումնական պրակտիկա՝ սահմանելով նոր ռեկորդ։

Առանձնահատուկ շնորհակալություն է հայտվել Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնին, Լիոնի մետրոպոլիային, ինչպես նաև Օվերն-Ռոն-Ալպ–Սյունիք քույր քաղաքների ցանցի անդամ քաղաքներին՝ Վիեննին՝ ցանցում իր առաջատար դերի համար, Բրոնին, Լը Պույ-ան-Վըլեին, Մոնտելիմարին, Մորնանին և Սեն-Շամոնին, ինչպես նաև Վալանս քաղաքին՝ այս տարվա իր բացառիկ ներգրավվածության համար, նաև՝ Լիոն, Մեյզիյո, Վիլյուրբան, Պրիվա, Ռոման-սյուր-Իզեր և Դեսին-Շարպիե քաղաքներին։ Շնորհակալություն նշված տեղական մարմինների պատասխանատուներին, ընտրված և  վարչական պաշտոնյաներին, Բյուլուկյան հիմնադրամին, Լիոնի ՀԲԸՄ-ին, նշված քաղաքներում գործող հայկական միություններին, ինչպես նաև բոլոր գործընկեր հաստատություններին և ընկերություններին։

Մայիսի 12-ին, ՀՖՀ ուսանողների պրակտիկայի ծրագրի եզրափակիչ միջոցառումը  հյուրընկալել է Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը՝ Լիոնի իր կենտրոնակայանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: