• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի գլխավոր հյուպատոսը մասնակցել է միջհամալսարական հանդիպմանը

22 մայիսի, 2026

Մայիսի 22-ին Լիոնի Քաղաքաշինության գործակալությունը հյուրընկալել էր Հայաստանի Ազգային ճարտարապետության և շինարարության համալսարանի հայ ուսանողներին, ինչպես նաև Լիոնի Բարձրագույն ազգային ճարտարապետական դպրոցի ֆրանսիացի ուսանողներին, ովքեր 2025թ. հոկտեմբերին Երևանում կազմակերպված միջազգային համալսարանական աշխատարանի շրջանակում, համատեղ աշխատել էին՝ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի թաղամասի քաղաքային վերաձևավորում» նախագծի վրա։

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրեցին աշխատանքի արդյունքում մշակված առաջարկները՝ իրենց դասախոսների, Լիոնի Քաղաքաշինության գործակալության, Լիոնի մետրոպոլիայի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ներկայացուցիչների ներկայությամբ։

Ուսումնասիրությունն իրականացվել է Երևանի, Լիոնի և Լիոնի մետրոպոլիայի միջև 2025թ. ապրիլի 14-ին Լիոնում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում։

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանն ընդգծել է միջհամալսարանական համագործակցության կարևորությունը Լիոնի մետրոպոլիայի և Երևանի միջև գործընկերության շրջանակում՝ վերահաստատելով իր աջակցությունը տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: