• Հայերեն
  • Français
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Ռոթարի ակումբում

12 հուլիսի, 2026

Հունիսի 12-ին, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը հյուրընկալվել է Լիոնի հյուսիսային շրջանի Ռոթարի ակումբում՝ որպես պատվավոր հյուր և հիմնական բանախոս։ Գլխավոր հյուպատոսը հրավերը ստացել է ակումբի նախագահ, Լիոնում Գերմանիայի նախկին գլխավոր հյուպատոս Մաքս Մալդակերից:

Գլխավոր հյուպատոսը հանդես է եկել «Հայաստանը՝ երեկ և այսօր» թեմայով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմությունը, անկախության տարիների և ներկա մարտահրավերները, արտաքին քաղաքականությունը, տնտեսության զարգացման գերակայությունները, ենթակառուցվածքային ծրագրերը, Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, ներառյալ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը, Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան ծրագրերը: Ելույթի ավարտին, ԳՀ-ը պատասխանել է ներկաների հարցերին՝ հարևանների և Ռուսաստանի հետ հարաբերությունների, Եվրոպական Միություն-Հայաստան գործընթացների, Հայաստանի մշակութային կյանքի, գինու մշակույթի զարգացման, Ֆրանսիայում բնակվող հայերի մասին:

Ներկաներին տրամադրվել են զբոսաշրջային բնույթի բրոշյուրներ, առաջարկվել է Ararat Apricot բրենդիի համտեսում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ֆյոյա նրբանցք, հ. 2, 69003, Լիոն

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: